Տեղեկատվություն առաջնորդների համար

Ի՞նչ է THE SEND-ը

THE SEND-ը 10-ժամյա մեծամասշտաբ միջոցառում է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի սերունդները՝ Ավետարանը մինչև աշխարհի ծայրերը տանելու իրենց կոչման մեջ:

THE SEND-ի տեսիլքը զանգվածային հավաքույթներն են, որոնց հաջողությունը ոչ թե ներկաների քանակն է, այլ՝ այն մարդկանց, ովքեր կարձագանքեն միսիոներության չորս ուղղություններից որևէ մեկում ծառայելու կանչին։

Ազգեր

Գալիք սերունդ

Խոցելի երեխաների խմբեր

Հարևանություններ

Գործունեության երեք ոլորտները․

1. Մի ողջ սերնդի հավաքագրում

2. Եկեղեցու միաբանություն

3. Մղում իրական գործողությունների

Հավատքի

դավանություն

THE SEND-ը Հիսուսի հետևորդների համաշխարհային, համագործակցային միություն է, որի նպատակն է կատարել Մեծ Հանձնարարականը: Ավետարանն ընդունելով որպես ճշմարտություն՝ մենք վերապատրաստում և ուղարկում ենք պատգամաբերների համաշխարհային բանակ՝ անմիջականորեն ավետարանելու աշխարհի ամեն մարդու։

Մենք հավատում ենք, որ․

  • Աստվածաշունչը Աստծո հեղինակավոր խոսքն է՝ ներշնչված Աստծո Հոգուց, և այն հայտնում է, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է։
  • Մարդիկ ստեղծված են Աստծո պատկերով։
  • Նա ստեղծել է մեզ, որ հավիտենական կյանք ունենանք Հիսուս Քրիստոսի միջոցով։
  • Չնայած բոլորը մեղանչեցին և ընկան Աստծո փառքից՝ Աստված փրկությունը հնարավոր դարձրեց Հիսուս Քրիստոսի խաչելության, մահվան և հարության միջոցով։
  • Ապաշխարությունը, հավատքը, սերը և հնազանդությունը արժանի արձագանքն են Աստծո կողմից տրված շնորհքին։
  • Աստված ցանկանում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և ճանաչեն ճշմարտությունը։
  • Սուրբ Հոգու զորությունը դրսևորվում է մեր մեջ և մեր միջոցով՝ կատարելու Քրիստոսի վերջին պատվիրանը, այն է՝ հասնել ամբողջ աշխարհին։

Այս պնդումները արտացոլում են մեր համոզմունքները և այն, ինչին օժանդակում ենք: Մենք միաբանությամբ աշխատում ենք համաշխարհային եկեղեցու հետ՝ նրանց հետ, ովքեր կիսում են այս համոզմունքները․ նպատակն է աշխարհին հայտնել Հիսուսի մասին։

«Սակայն ինչպե՞ս կանչեն Նրան, որ փրկի իրենց՝ առանց Նրան հավատալու։ Եվ ինչպե՞ս հավատան, եթե երբևէ չեն լսել Նրա մասին։ Եվ ինչպե՞ս լսեն՝ առանց քարոզողի»․  Հռովմեացիս 10․14

Հավաքագրման

ռազմավարություն

THE SEND․ Հայաստանի նպատակն է ոչ միայն մի տեղում համախմբել հազարավոր երիտասարդների, այլև՝ վերապատրաստել և ուղարկել նրանց միսիայի դաշտ՝ պատրաստ կատարելու Մեծ Հանձնարարականը։

Մենք ցանկանում ենք տեսնել հազարավորներին՝ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ և ՈՒՂԱՐԿՎԱԾ։

Մեր ռազմավարությունը մշակված է շերտ առ շերտ․ շերտերից յուրաքանչյուրը կառուցվում է նախորդի վրա և ուղղորդում դեպի հաջորդը:

Հաջորդող

գործողությունների

ռազմավարություն

THE SEND-ի նպատակն է ոգևորվածությունը վերածել իրական քայլերի։

Միջոցառման նպատակն է ոգեշնչել և կոչ անել մարդկանց՝ մասնակցելու Աստծո առաքելությանը, և միաժամանակ ընձեռել դա անելու հստակ ու հասանելի հնարավորություններ՝ համագործակցելով տեղական եկեղեցիների և միսիոներական կազմակերպությունների հետ:

Այս նպատակն իրագործվում է երկու փոխկապակցված եղանակներով․

Համագործակցություն

Մենք փնտրում ենք գործընկերների THE SEND․ Հայաստան նախագծի համար։ Գործընկերների դերերը տարբերվելու են իրենց ներգրավվածության և պատասխանատվության չափով, սակայն դրանցից յուրաքանչյուրի համար անհրաժեշտ են մարդիկ, ովքեր նվիրում կցուցաբերեն մեր տեսիլքին, որն է՝ ականատես լինել Հիսուսի արմատական շարժին մեր երիտասարդների կյանքերում։

Գործընկերներին ընտրում ենք՝ հաշվի առնելով հետևյալ գործոնները.

  • Նվիրում THE SEND-ի տեսիլքին և արժեքներին
  • Պատրաստակամություն՝ պատասխանատվություն կրելու ստանձնած դերի համար
  • Պատրաստակամություն՝ սեփական շրջապատում ներկայացնելու THE SEND նախագիծը 
  • Պատրաստակամություն՝ աջակցելու ֆինանսապես և աղոթքով
Հնարավորություններ․

THE SEND-ը Հիսուսի հետևորդների համաշխարհային, համագործակցային միություն է, որի նպատակն է կատարել Մեծ Հանձնարարականը: Ավետարանը ընդունելով որպես ճշմարտություն՝ մենք վերապատրաստում և ուղարկում ենք պատգամաբերների համաշխարհային բանակ՝ անմիջականորեն ավետարանելու աշխարհում ամեն մարդու։

Հետևե’ք մեզ:

Հետադարձ կապ?

Էլ. փոստ [email protected]

© 2024 THE SEND | Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

© 2024 THE SEND | Հեղինակային իրավունքները պաշտպանված են: